Հայաստանին տրվող ԱՄՆ-ի աջակցությունը կհասնի 100 միլիոն դոլարի
https://parstoday.ir/hy/news/armenia-i144800-Հայաստանին_տրվող_ԱՄՆ_ի_աջակցությունը_կհասնի_100_միլիոն_դոլարի
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանի կառավարությանն է հատկացրել 8 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար, որը հայկական կողմը կօգտագործի ենթակառուցվածքային ծառայությունների (էներգիա և ջուր) բարելավմանն ուղղված աջակցության ծրագրերի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2021 16:48 Asia/Tehran
  • Հայաստանին տրվող ԱՄՆ-ի աջակցությունը կհասնի 100 միլիոն դոլարի

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանի կառավարությանն է հատկացրել 8 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար, որը հայկական կողմը կօգտագործի ենթակառուցվածքային ծառայությունների (էներգիա և ջուր) բարելավմանն ուղղված աջակցության ծրագրերի համար։

Այս գումարը ՀՀ Կառավարությանն է հատկացվել 2010 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակում։

ԱՄՆ-ի ֆինանսական հատկացումներն իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո, որի համար տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայում կազմում է 91,800,980.41 ԱՄՆ դոլար, իսկ լրացուցիչ 8,200,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումներով ԱՄՆ կառավարության տրամադրած աջակցության դրամաշնորհը կհասնի 100,000,980.41 ԱՄՆ դոլարի։

Նշենք, որ գործող Կառավարությունը կատարված փոփոխությամբ համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգել է  մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։

168.am