Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 53 նոր դեպք. Մահացել է 2 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i144912-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_53_նոր_դեպք._Մահացել_է_2_քաղաքացի
Հայաստանում հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 53 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225606 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2021 08:03 Asia/Tehran
  •  Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 53 նոր դեպք. Մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 53 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225606 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1 205632 վերջին մեկ օրում` 3907 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2780 պացիենտ. Մեկ օրում նվազել է 16-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 217198 անձ` վերջին մեկ օրում 67 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4527 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1101 է:

https://news.am/arm/news/652162.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio