Հայաստանից օդային ճանապարհով արտագաղթի տեմպերը երկրորդ եռամսյակում աճել է 28%-ով
2021 թվականին 6 ամսում ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 602679, իսկ մեկնածների թիվը՝ 740785: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 1343464 մարդ:
«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում ուղեւորահոսքը այս տարի առաջին եռամսյակում կազմել է 270975 մարդ:
2021 թվականի առաջին երեք ամսում ժամանածների թիվը կազմել է 105236 մարդ, իսկ մեկնածների թիվը՝165739 մարդԼ
Այս տարի երկրորդ եռամսյակում Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 501017 մարդ:
2021 թվականի երկրորդ եռամսյակում ժամանածների թիվը կազմել է 497443 մարդ, իսկ մեկնածների թիվը՝ 575046 մարդ:
Այսպես, 2021 թվականի առաջին եռամսյակում օդային ճանապարհով մեկնածների թիվը 60503-ով շատ է, քան ժամանածների թիվը:
Օդային ճանապարհով մեկնածների թիվը երկրորդ եռամսյակում 77603-ով շատ է, քան ժամանածների թիվը:
Ստացվում է, որ երկրորդ եռամսյակում տարբերությունը 28%-ով մեծ է, քան առաջին եռամսյակում:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio