Հայաստանից օդային ճանապարհով արտագաղթի տեմպերը երկրորդ եռամսյակում աճել է 28%-ով
https://parstoday.ir/hy/news/armenia-i144978-Հայաստանից_օդային_ճանապարհով_արտագաղթի_տեմպերը_երկրորդ_եռամսյակում_աճել_է_28_ով
2021 թվականին 6 ամսում ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 602679, իսկ մեկնածների թիվը՝ 740785: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 1343464 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2021 05:44 Asia/Tehran
  • Հայաստանից օդային ճանապարհով արտագաղթի տեմպերը երկրորդ եռամսյակում աճել է 28%-ով

2021 թվականին 6 ամսում ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 602679, իսկ մեկնածների թիվը՝ 740785: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 1343464 մարդ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում ուղեւորահոսքը այս տարի առաջին եռամսյակում կազմել է 270975 մարդ:

2021 թվականի առաջին երեք ամսում ժամանածների թիվը կազմել է 105236 մարդ, իսկ մեկնածների թիվը՝165739 մարդԼ

Այս տարի երկրորդ եռամսյակում Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 501017 մարդ:

2021 թվականի երկրորդ եռամսյակում ժամանածների թիվը կազմել է 497443 մարդ, իսկ մեկնածների թիվը՝  575046 մարդ:

Այսպես, 2021 թվականի առաջին եռամսյակում օդային ճանապարհով մեկնածների թիվը 60503-ով շատ է, քան ժամանածների թիվը:

Օդային ճանապարհով մեկնածների թիվը երկրորդ եռամսյակում 77603-ով շատ է, քան ժամանածների թիվը:

Ստացվում է, որ երկրորդ եռամսյակում տարբերությունը  28%-ով մեծ է, քան առաջին եռամսյակում: 

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio