Եվրասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ
https://parstoday.ir/hy/news/armenia-i145138-Եվրասիական_զարգացման_բանկը_կանխատեսել_է_Հայաստանի_ՀՆԱ_ի_4_2_տոկոս_աճ
Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2021 թվականի և միջնաժամկետ հեռանկարում բանկի գործունեության տարածաշրջանի թարմացված մակրոտնտեսական կանխատեսումը: 2021-ի համար կանխատեսվել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 15:11 Asia/Tehran
  • Եվրասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ

Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2021 թվականի և միջնաժամկետ հեռանկարում բանկի գործունեության տարածաշրջանի թարմացված մակրոտնտեսական կանխատեսումը: 2021-ի համար կանխատեսվել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ:

Նշվում է, որ Հայաստանի առանցքային առևտրային գործընկեր Ռուսաստանում ավելի ակտիվ տնտեսական վերականգնումը ուժեղ խթան է հաղորդել առաջին կիսամյակում մեր երկրից արտահանման ծավալներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանում Եվրասիական զարգացման բանկը տարեվերջին ակնկալում է 5.4 տոկոսանոց գնաճ:

Բանկի տվյալներով՝ Բելառուսում գնաճը կազմելու է 8.7 տոկոս, Ղազախստանում՝ 6.7 տոկոս, Ղրղզստանում՝ 7.7 տոկոս, Ռուսաստանում՝ 5 տոկոս, իսկ Տաջիկստանում՝ 7.4 տոկոս:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio