ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը ղարաբաղյան կոնֆլիկտի վերջնական լուծում համարում է երկարատև խաղաղությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i145144-ՀՀ_ում_Նիդերլանդների_դեսպանը_ղարաբաղյան_կոնֆլիկտի_վերջնական_լուծում_համարում_է_երկարատև_խաղաղությունը
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը երկարատև խաղաղությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 15:40 Asia/Tehran
  • ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը ղարաբաղյան կոնֆլիկտի վերջնական լուծում համարում է երկարատև խաղաղությունը

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը երկարատև խաղաղությունն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման կարծիք հայտնեց հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նիդերլանդները ԵԱՀԿ-ի անդամ է, ինչպես նաև ԵՄ անդամ է ու, թեև փոքր երկիր է իր չափերով ու ազդեցությամբ, միևնույն է, ջանք չի խնայում երկու կառույցներին խրախուսելու և նրանցից ակնկալելու լավագույն ազդեցությունն այս առումով»,- ասաց Նիկոլա Սխերմերսը:

armenpress.am/arm/news