Հայաստանում գտնվող օտարերկրացիների շրջանում մեծ է պատվաստվելու ցանկությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i145224-Հայաստանում_գտնվող_օտարերկրացիների_շրջանում_մեծ_է_պատվաստվելու_ցանկությունը
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 186 նոր դեպք, կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2021 12:59 Asia/Tehran
  • Հայաստանում գտնվող օտարերկրացիների շրջանում մեծ է պատվաստվելու ցանկությունը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 186 նոր դեպք, կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: 

Նա ասաց, որ երեկվա դրությամբ 5093 թեստավորում է իրականացվել:«Նկատում ենք թվերի մի փոքր աճ, ինչը մեզ ևս մեկ անգամ կարմիր լուսյով զգուշացնում է, որ պետք է արագացնենք պատվաստումների գործընթացը», - ասաց Ավանեսյանը:Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ 97 հազար 711 պատվաստում է իրականացվել: «Արդեն իսկ նկատելի է պատվաստումների աճի տեմպը», - ասաց նա:Անահիտ Ավանեսյանը նշեց, թե երեք առկա պատվաստանյութերն էլ բաց են բոլորի համար:Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե երեկ ունեցել են մեկ օրվա պատվաստման ռեկորդային ցուցանիշ, ինչը կարևոր է: «Այս ցուցանիշը չպիտի նվազի, մենք պետք է ծավալները մեծացնենք, մանավանդ, որ, ակնհայտ է՝ պատվաստումների հետ կապված վստահությունը մեծանում է», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:Նա նշեց, թե պատվաստման դեպքերից Հայաստանում ոչ մի մահվան դեպք չի գրանցվել:Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ ասաց, թե Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների շրջանում մեծ է պատվաստվելու ցանկությունը:Անահիտ Ավանեսյանն ասաց, որ երեկ որոշում են կայացրել, որ պոլիկլինիկաներն այսուհետ կսպասարկեն միայն ՀՀ քաղաքացիներին ու այստեղ կացության իրավունքով բնակվողներին, իսկ արտասահմանից ժամանած անձինք կարող են պատվաստվել շարժական կետերում:«Մեր քաղաքացիները, տեսնելով օտարերկրացիների բուռն ռեակցիան, ևս պետք է ոգևորվեն ու ավելի հակված լինեն օգտվելու այդ բարիքից», - նշեց նախարարի պաշտոնակատարը:

aysor.am