Ռուսաստանի դեսպան. Հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i145232-Ռուսաստանի_դեսպան._Հայ_գերիների_վերադարձի_ուղղությամբ_աշխատանքները_կշարունակվեն
Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2021 13:39 Asia/Tehran
  • Ռուսաստանի դեսպան. Հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում  Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է:

«Մեր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնի է: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիները պետք է փոխանակվեն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Ինչևէ, կփորձենք լուծել այս խնդիրն այն տարբերակով, որով հնարավոր է: Կրկնում եմ, որ այս հարցը մնում է մեր հիմնական առաջնահերթությունների թվում, և աշխատանքն այս ուղղությամբ, անկասկած, շարունակվելու է»,- մեկնաբանեց Սերգեյ Կոպիրկինը:

Հուլիսի 3-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, ևս 15 հայ ռազմագերի էր վերադարձել Հայաստան:

hy.armradio.am