Ի՞նչ է պետք անել պատվաստվելու համար. ՀՀ առողջապահության նախարարության ուղեցույցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i146160-Ի_նչ_է_պետք_անել_պատվաստվելու_համար._ՀՀ_առողջապահության_նախարարության_ուղեցույցը
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստվել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները, պատվաստումներն անվճար են։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 20, 2021 09:20 Asia/Tehran
  • Ի՞նչ է պետք անել պատվաստվելու համար. ՀՀ առողջապահության  նախարարության ուղեցույցը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստվել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները, պատվաստումներն անվճար են։

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Նախարարությունից հիշեցնում են, որ AstraZeneka-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Պատվաստվելու համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել։

Պատվաստվել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio