Ռուսական ռոբոտը Երևանի խանութներից մեկում խորհուրդներ է տալիս
https://parstoday.ir/hy/news/armenia-i146312-Ռուսական_ռոբոտը_Երևանի_խանութներից_մեկում_խորհուրդներ_է_տալիս
Այցելուները կարող են ճշտել նրանից այս կամ այն ապրանքի առկայությունն ու գինը, ակցիաների և հատուկ առաջարկների պայմանները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2021 14:51 Asia/Tehran
  • Ռուսական ռոբոտը Երևանի խանութներից մեկում խորհուրդներ է տալիս

Այցելուները կարող են ճշտել նրանից այս կամ այն ապրանքի առկայությունն ու գինը, ակցիաների և հատուկ առաջարկների պայմանները։

Ռուսական Promobot ռոբոտը Երևանի «Իդեալ» խանութների ցանցում աշխատանքի է անցել որպես խորհրդատու։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտահանման կենտրոնի մամուլի ծառայությունը։

Չորրորդ տարբերակի ռոբոտը խանութի այցելուներին խորհրդատվություն է տրամադրում հայերեն և ռուսերեն լեզուներով։

Ռոբոտը կօգնի կողմնորոշվել խանութում։ Այցելուները կարող են ճշտել նրանից այս կամ այն ապրանքի առկայությունն ու գինը, ակցիաների և հատուկ առաջարկների պայմանները։ Ռոբոտի արհեստական ինտելեկտը վերլուծել և հիշել է 120 000 առքուվաճառքի գործարք։

«Ռոբոտի տեղաշարժն առավելագույնս անվտանգ և ինքնուրույն դարձնելու համար մեր ինժեներները խոչընդոտների բացառիկ տվիչներ են ստեղծել։ Դրանք ավելի արագ, ավելի ճշգրիտ և հուսալի են շուկայական ցանկացած լուծումից», – նշել է Promobot–ի զարգացման գծով տնօրեն Օլեգ Կիվոկուրցևը։Ուսումնասիրություններն ու թեստավորումն անցկացվել են Հայաստանում և Ռուսաստանում մի քանի ամիս։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio