Ընթերցողներին է ներկայացվել Շերլի Ավետյանի «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i146604-Ընթերցողներին_է_ներկայացվել_Շերլի_Ավետյանի_Իրանի_հայկական_եկեղեցիները_գիրքը
Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության ազգային կոմիտեի անդամ, ճարտարապետ Շերլի Ավետյանը ընթերցող հանրության դատին է հանձնել «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը:
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Հուլիս 25, 2021 13:47 Asia/Tehran
  • Ընթերցողներին է ներկայացվել Շերլի Ավետյանի «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը

Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության ազգային կոմիտեի անդամ, ճարտարապետ Շերլի Ավետյանը ընթերցող հանրության դատին է հանձնել «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Էջմիածնում՝ «Հայ միասնության խաչ» (Մաչանենց տուն) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության շենքում:

Գրքում անդրադարձ է կատարվել Իրանում դարերի ընթացքում կառուցված հայկական եկեղեցիներին ու վանքերին։

Միջոցառման ընթացքում բարեմաղթանքի ելույթներով հանդես են եկել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշաուկութային հարցերով խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի «ԻԿՕՄՕՍ Հայաստան» նախագահ Գագիկ Գյուրջյանը և ուրիշներ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio