Հայկական ԶԼՄ-ները լուսաբանել են Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i147632-Հայկական_ԶԼՄ_ները_լուսաբանել_են_Իրանի_նախագահի_երդմնակալության_արարողությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նոր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Թեհրանում կայացած հանդիպումը լայնորեն լուսաբանվել է հայկական ԶԼՄ -ներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2021 07:57 Asia/Tehran

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նոր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Թեհրանում կայացած հանդիպումը լայնորեն լուսաբանվել է հայկական ԶԼՄ -ներում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը գրել է. «ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը վճռական է հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համատեղ ծրագրերն ու նախագծերը և դրանք ծառայեցնելու երկու ազգերի բարօրությանն ու հարմարավետությանը»:

«Հանրապետություն» օրաթերթը գրել է. «Իրանի նախագահը հայտարարել է. «Երկու երկրների կառավարություններն ունեն  երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ու համագործակցության զարգացման կամք և մենք, սրտակցությամբ ու կողք կողքի, շարժվում ենք այդ ուղղությամբ»: 

«Իրանը հակամարտությունը և լարվածությունը որևէ մեկին ձեռնտու չի համարում և որևէ  օգնություն չի խնայի՝ տարածաշրջանի երկրների միջև խաղաղությունն ու կայունությունը խորացնելու համար», - այաթոլլա Ռայիսիի խոսքը մեջբերում է MediaLab- ը:

Ըստ «Արմ Լուր» լրատվական գործակալության. Հայաստանի վարչապետ Փաշինյանը Իրանի նորընտիր նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը ասել է. «Մենք հատուկ նշանակություն և կարևորություն ենք  տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը»:

Հայաստանի Հանրային Ռադիոն, մեջբերելով Փաշինյանի խոսքերը,  հաղորդել է . «Մենք վստահ ենք, որ նոր  շրջանում Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը կարագանա»:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ հաղորդման մեջ  նշել է.«Երևանն ունի Թեհրանի հետ հարաբերությունները փոխադարձ շահերի ուղղությամբ զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամության ամենաբարձր մակարդակը»: