Երևանում անցկացվել է Հոսեյնիի սգո արարողությունը, որին մասնակցել են նաև հայեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i148540-Երևանում_անցկացվել_է_Հոսեյնիի_սգո_արարողությունը_որին_մասնակցել_են_նաև_հայեր
Երևանում ապրող իրանցիները և մի խումբ շիաներ, մասնակցել են Կապույտ մզկիթում անցկացված Հոսեյնիի Թասուայի և Աշուրայի սգո հատուկ արարողությանը, որի ընթացքում ոգեկոչել են աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ ուղեկիցների հիշատակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2021 07:24 Asia/Tehran

Երևանում ապրող իրանցիները և մի խումբ շիաներ, մասնակցել են Կապույտ մզկիթում անցկացված Հոսեյնիի Թասուայի և Աշուրայի սգո հատուկ արարողությանը, որի ընթացքում ոգեկոչել են աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ ուղեկիցների հիշատակը:

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, Իմամ Հոսեյնի  սգո արարողությանը ներկա էին նաև հայեր:

Մասնակցելով Հոսեյնի Թասուայի և Աշուրայի սգո արարողություններին՝ հայերը նաև իրենց ուխտը նվիրաբերում են մզկիթին: Երևանի Կապույտ մզկիթը թերևս  հազվագյուտ այն մզկիթներից է որի սպասավորը քրիստոնյա է:

Աշխարհի Շիաների երրորդ  իմամ Հոսեյնը և նրա ուղեկիցները 14 դար առաջ նահատակվեցին Քարբալայում և  իրենց զոհաբերությամբ ազատության և արժանապատվության դաս տվեցին ամբողջ աշխարհին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio