ԱԺ-ում շշեր են շպրտել «Շիշ բռնողի» վրա, խորհրդարանում «շշամարտ է»
https://parstoday.ir/hy/news/armenia-i148886-ԱԺ_ում_շշեր_են_շպրտել_Շիշ_բռնողի_վրա_խորհրդարանում_շշամարտ_է
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից և հակափաստարկներ բերում ընդդիմության քննադատություններին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 25, 2021 07:32 Asia/Tehran

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից և հակափաստարկներ բերում ընդդիմության քննադատություններին։

 Հերթական միջադեպն է տեղի ունեցել Ազգային ժողովում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») շշեր են շպրտել։ Հավանաբար, շպրտողները «Հայաստան» դաշինքից էին։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից և հակափաստարկներ բերում ընդդիմության քննադատություններին` իշխող ուժի հանդեպ։ Մասնավորապես, Սարգսյանը ասաց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետը արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։

 armeniasputnik.am