Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 634 դեպք. մահացել է 12 քաղաքացի
Օգոստոս 25, 2021 13:21 Asia/Tehran
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 634 դեպք. մահացել է 12 քաղաքացի
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4778 է:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1150 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 200 է, ընդհանուր առողջացածներինը՝ 224 919, փաստացի բուժվողներինը՝ 8209: Մեկ օրում արվել է 8516 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 504 158 թեստավորում:
news.am
Պիտակ