ԱԺ–ի ծեծկռտուքի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i148932-ԱԺ_ի_ծեծկռտուքի_տեսագրությունն_ուղարկվել_է_ՀՔԾ_նյութեր_նախապատրաստելու_համար
ԱԺ–ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՔԾ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին եւ դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատախազության հանրային կապերի բաժնից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2021 14:34 Asia/Tehran

ԱԺ–ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՔԾ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին եւ դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատախազության հանրային կապերի բաժնից։

«ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերեւույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաեւ դրան հետեւող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը:

Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին եւ դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։