Բարհամ Սալեհը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i150038-Բարհամ_Սալեհը_կարևորել_է_Իրաքում_Հայաստանի_դիվանագիտական_ներկայության_ընդլայնումը
Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ սեպտեմբերի 6-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 19:45 Asia/Tehran
  • Բարհամ Սալեհը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ սեպտեմբերի 6-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իրաքում ՀՀ դեսպանատան պաշտոնական կայքում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում կատարված արդյունավետ աշխատանքի համար նախագահ Բարհեմ Սալեհը շնորհակալություն է հայտնել Հրաչյա Փոլադյանին:

«Նախագահը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը, տնտեսական, մշակութային ծրագրերի և նախաձեռնությունների ակտիվացումը, ինչպես նաև ընդգծել է վերջին տարիներին կատարված արդյունավետ աշխատանքը։ Դիվանագետի միջոցով նա իր ջերմագին ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դեսպան Հր․Փոլադյանը ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար շնորհակալություն է հայտնել նախագահին: Նա գոհունակությամբ նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իրաքյան իշխանություններն ու անձամբ նախագահը գործուն աջակցություն են ցուցաբերել Իրաքում ՀՀ դեսպանության ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում։

armenpress.am