Հայաստանում բացվել է իրանական արտադրանքի վաճառքի նոր սրահ
Երևանում գործող իրանական ապրանքների առևտրի տանը ներկայացված է լավագույն ընկերությունների արտադրադրանքը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, վաճառասրահի տնօրեն Մխիթար Հայրապետյանի խոսքով.«Իրանի առևտրի կենտրոնն իրանական արտադրանքի մշտական ցուցահանդես է, որը հայ սպառողներին ներկայացնում է Իրանում արտադրված որակյալ արտադրանք»:
Հայրապետյանի խոսքերով, սրահում ներկայացված է իրանական լավագույն ընկերությունների այնպիսի արտադրանք, ինչպես՝ ավտոմեքենայի պահեստամասեր, շինանյութ, դռների և պատուհանների պրոֆիլներ և այլն:
Նա հավելել է. « Իրանի առևտրի տունը կարողացել է իրանական արտադրանքը ներկայացնել հայ սպառողին և ձեռք բերել բազմաթիվ հաճախորդներ»:
Առևտրի տունն այժմ փորձում է իրանական արտադրանքը Հայաստանի միջոցով արտահանել Եվրասիական միության մեծ շուկա, այդ թվում ՝ Ռուսաստան: