Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք. մահացել է 19 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i150384-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_731_նոր_դեպք._մահացել_է_19_քաղաքացի
Հայաստանում սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք է գրանցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 11, 2021 12:48 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք. մահացել է 19 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք է գրանցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք:

Ունենք 635 առողջացած, 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1173 է»:

news.am