Հայաստանում 1996-2018 թթ. բոլոր ընտրությունները եղել են կեղծված. Ալեն Սիմոնյան
Սեպտեմբեր 13, 2021 13:18 Asia/Tehran
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված և անցկացվել խախտումներով:
«ՀՀ-ում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված և անցկացվել են մեծ խախտումներով: Բացառություն է 1999 թվականի «Միասնություն» դաշինքի օրինակը, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի քաղաքական ուժը, որը մեծ համակրանք ուներ հանրության կողմից, և որևէ կասկած, այդ ընտրության հետ կապված, չեմ կարող ասել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:Սիմոնյանն անդրադարձավ նաև ընդդիմության՝ ընտրությունների իրական թվերի մասին հայտարարություններին:
civic.am/politics
Պիտակ