«Ժողովուրդ». Իշխանությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փնտրտուքի մեջ է
https://parstoday.ir/hy/news/armenia-i150754-Ժողովուրդ_._Իշխանությունը_ՀԱՊԿ_գլխավոր_քարտուղարի_փնտրտուքի_մեջ_է
Հայաստանի Իշխանությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փնտրտուքի մեջ է
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2021 08:50 Asia/Tehran
  • «Ժողովուրդ». Իշխանությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փնտրտուքի մեջ է

Հայաստանի Իշխանությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փնտրտուքի մեջ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի փնտրտուքի մեջ է: Բանն այն է, որ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը պետք է փոխանցվի Հայաստանին:

ՀՀ իշխանությունը պետք է ունենա իր թեկնածուն այդ պաշտոնում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին թեկնածուն ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է, որը անակնկալ ձևով հուլիսին հեռացվեց իր պաշտոնից: Հիմա իշխանությունը քննարկում է նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին դնել:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 9-ին Հայաստան էր եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակույթունը, որի ժամանակ հանդիպում էր եղել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Նախարարը հանդիպմանը Զասին տեղեկացրել էր ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները: Ու հիմա իշխանությունը փորձում է գտնել անձ, որը կկարողանա դերակատարություն ունենալ այս ամենում»։

News.am