Պուտինը ռուս-թուրքական կենտրոնի առկայությունը ԼՂ–ում կայունության երաշխիք է համարում
https://parstoday.ir/hy/news/armenia-i151944-Պուտինը_ռուս_թուրքական_կենտրոնի_առկայությունը_ԼՂ_ում_կայունության_երաշխիք_է_համարում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայունության երաշխիք է համարել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի առկայությունը։ Պուտինը նման կարծիք է հայտնել Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 12:33 Asia/Tehran
  • Պուտինը ռուս-թուրքական կենտրոնի առկայությունը ԼՂ–ում կայունության երաշխիք է համարում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայունության երաշխիք է համարել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի առկայությունը։ Պուտինը նման կարծիք է հայտնել Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

«Ակտիվորեն գործում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը։ Այն կայունության լրջագույն երաշխիք է, ինչպես նաև երաշխիք է հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումների համաձայնեցման առնչությամբ»,–նշել է ՌԴ նախագահը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Կիյամադինլի բնակավայրի շրջանում ՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:

Յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող կա կենտրոնում։ Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:

armeniasputnik.am