Եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է աշխատել երթուղիների բացման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ
Հոկտեմբեր 01, 2021 08:29 Asia/Tehran
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով»,-ասել է Զայցևը:
armenpress.am
Պիտակ