ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2021թ․-ի առաջին կիսամյակում աճել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i152356-ՌԴ_ից_Հայաստան_դրամական_փոխանցումների_ծավալը_2021թ_ի_առաջին_կիսամյակում_աճել_է
Հայաստանից մեկ դրամական փոխանցման միջին գումարը մոտավորապես նույնն է մնացել` մոտ 300 դոլար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2021 13:52 Asia/Tehran
  • ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2021թ․-ի առաջին կիսամյակում աճել է

Հայաստանից մեկ դրամական փոխանցման միջին գումարը մոտավորապես նույնն է մնացել` մոտ 300 դոլար։

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները 2021 թ․-ի առաջին կիսամյակում աճել են մոտ 5.6%-ով: Այս մասին են վկայում Ռուսաստանի Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալները։

Եթե 2020թ.-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 352 մլն դոլար, ապա 2021թ.-ի նույն ժամանակահատվածում՝ արդեն 372 մլն դոլար։

Աճել են նաև Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումները՝ 161-ից հասնելով 181 մլն դոլարի։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021թ․-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից դրամական փոխանցումները մի փոքր շատ են եղել (375 մլն դոլար), իսկ Հայաստանից Ռուսաստան՝ 188 մլն դոլար:

Հայաստանից մեկ դրամական փոխանցման միջին գումարը մոտավորապես նույնն է մնում (մոտ 300 դոլար)։ 2020 թ․-ի երկրորդ եռամսյակում այն կազմել է 330, հիմա՝ 295 ԱՄՆ դոլար (ամենայն հավանականությամբ, ցուցանիշը նաև 2020 թ․-ի մարտից ռուբլու փոխարժեքի ընդհանուր անկման պատճառով է):

Եթե հիմք ընդունենք նախաճգնաժամային 2019 թվականը, ապա Ռուսաստանից ստացված արտասահմանյան դրամական փոխանցումների զուտ ներհոսքի (ներհոսքից հանած արտահոսքը) մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է մոտ 4,6 տոկոս։

armeniasputnik.am