Պուտինի ու Փաշինյանի շուտով կհանդիպեն. Մատվիենկո
https://parstoday.ir/hy/news/armenia-i152360-Պուտինի_ու_Փաշինյանի_շուտով_կհանդիպեն._Մատվիենկո
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում անձնական հանդիպում կունենան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2021 13:59 Asia/Tehran
  • Պուտինի ու Փաշինյանի շուտով կհանդիպեն. Մատվիենկո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում անձնական հանդիպում կունենան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում անձնական հանդիպում կունենան, այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նա նշել է, որ Պուտինն ու Փաշինյանն այս տարի երեք հանդիպում են ունեցել ու 14 հեռախոսազրույց, ու մոտ ժամանակներում նոր հանդիպում է սպասվում։

Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում է: Նախատեսված են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի վերջին օրը պատվիրակությունը կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

armeniasputnik.am