Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման օրակարգում տարածաշրջանային մարտահրավերներն են
https://parstoday.ir/hy/news/armenia-i152860-Հայաստանի_Ռուսաստանի_Ադրբեջանի_հոգևոր_առաջնորդների_հանդիպման_օրակարգում_տարածաշրջանային_մարտահրավերներն_են
Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման օրակարգում տարածշրջանային մարտահրավերներն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 11:42 Asia/Tehran
  • Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման օրակարգում տարածաշրջանային մարտահրավերներն են

Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման օրակարգում տարածշրջանային մարտահրավերներն են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը:

«Օրակարգին ծանոթ չենք, երբ կլինի հանդիպումը, օրակարգի հետ կապված լրացուցիչ կծանուցենք: Միայն կարող եմ ասել, որ հանդիպմանն անդրադարձ կլինի տարածաշրջանային այսօրվա մեր մարտահրավերներին»,-ասաց Տ. Եսայի քահանա Արթենյանը: Հարցին, թե հանդիպումը կոնկրետ որ օրն է տեղի ունենալու, Տ. Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ դեռ հստակ չէ:

Ավելի վաղ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 11-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

Armenpress.am