Հռոմի պապն ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i152886-Հռոմի_պապն_ընդունել_է_Հայաստանի_նախագահ_Արմեն_Սարգսյանին
Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ով հաջորդիվ հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 17:15 Asia/Tehran
  • Հռոմի պապն ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին

Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ով հաջորդիվ հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Vaticannews»-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:

«Ջերմ քննարկումների ժամանակ ընդգծվել է Սուրբ Աթոռի և քրիստոնեական հնագույն ավանդույթներով երկրի՝ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցերը: Կողմերը կենտրոնացել են նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

armenpress.am