Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղարար առաքելությունը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանել են Մոսկվա՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մասնակցությամբ եռակողմ հանդիպման համար, հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի մամուլի ծառայությունը:
«Այցի շրջանակներում հոկտեմբերի 12-ին ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհանդիպի Մոսկվայի և Համայն Ռուսիո սրբազան պատրիարք Կիրիլի հետ: Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը` նվիրված ղարաբաղյան կարգավորման թեմային»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, հանդիպմանը կքննարկվի «Հարավային Կովկասում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների խաղաղարար առաքելությունը»: