Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 903 նոր դեպք. մահացել է 44 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i152924-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_903_նոր_դեպք._մահացել_է_44_քաղաքացի
Հայաստանում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 903 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 273860 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 12, 2021 10:50 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 903 նոր դեպք. մահացել է 44 քաղաքացի

Հայաստանում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 903 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 273860 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1818603 վերջին մեկ օրում` 7472 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16959 պացիենտ. Մեկ օրում նվազել է 38-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 250055 անձ` վերջին մեկ օրում 897 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 5618 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1228 է:

news.am