Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազը
https://parstoday.ir/hy/news/armenia-i152970-Եռօրյա_աշխատանքային_այցով_Հայաստանում_է_ԻԻՀ_գլխավոր_դատախազը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հոկտեմբեր 12, 2021 15:16 Asia/Tehran
  • Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Աշխատանքային այցը տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով՝ ի հավաստումն ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև հաջողությամբ զարգացող համագործակցությանը նոր խթան հաղորդելու փոխադարձ շահագրգռության:

Այցի շրջանակներում նախատեսված են ընդլայնված կազմով բանակցություններ երկու երկրների գլխավոր դատախազների միջև, որի ընթացքում կքննարկվեն նրանց ղեկավարած գերատեսչությունների միջև կապերի հետագա ամրապնդմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում միջնորդությունների կատարմանը, տարածաշրջանային և գլոբալ ընդգրկում ունեցող հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների կողմից գործադրվող ջանքերի համատեղմանը և արդյունավետության բարձրացմանը, միմյանց երկրներում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Նախատեսված են նաև բարձր մակարդակի մի շարք այլ հանդիպումներ:

2013-ից սկսած՝ սա ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցն է Հայաստան, որին նախորդել է 2018 թ. նոյեմբերին պարոն Մոնթազերիի հրավերով ՀՀ գլխավոր դատախազի այցը Թեհրան: