Հիմնանորոգվում են Երևանից Իրանի սահման ճանապարհի մի քանի հատվածներ
Հոկտեմբեր 13, 2021 10:14 Asia/Tehran
Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
Կատարվում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ150+700 - կմ167+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով։
Մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի վրա իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Վայքի ՃՇՇ»-ն ՓԲԸ։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվող աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։
armeniasputnik.am
Պիտակ