Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i153262-Ավարտվել_է_Իրանի_Իսլամական_Հանրապետության_գլխավոր_դատախազի_եռօրյա_այցը_Հայաստան
Հոկտեմբերի 15-ին ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2021 10:04 Asia/Tehran
  • Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան

Հոկտեմբերի 15-ին ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան։

Ինչպես հայտնում է Գլխավոր դատախազությունը, երկու երկրների դատախազներն այս օրերի ընթացքում հասցրել են քննարկել ընդհանուր օրակարգում գտնվող բազմաթիվ հարցեր, ձեռք բերել հետագա գործակցության նոր պայմանավորվածություններ։

ԻԻՀ գլխավոր դատախազին ընդունել են ՀՀ Ազգային Ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, նա հասցրել է «Արմավիր» քրեակատարողակսն հիմնարկում ծանոթանալ  Հայաստանում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների պահման պայմաններին, լինել Երևանում իրանական հոգևոր կենտրոնում՝ Կապույտ մզկիթում։

Hetq.am