ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i153478-ՀՀ_ԶՈՒ_զինծառայողները_մասնակցում_են_ՀԱՊԿ_զորավարժություններին
Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում հոկտեմբերի 18-ին մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» և «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2021 17:53 Asia/Tehran
  • ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին

Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում հոկտեմբերի 18-ին մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» և «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, զորավարժություններին մասնակցող հայկական զորախմբի սպաները, ընդհանուր զորախմբի հրամանատարական կազմում, պլանավորելու և ղեկավարելու են ստորաբաժանումների գործողությունները։

Հոկտեմբերի 18-23-ն անցկացվող զորավարժություններին ներգրավված է շուրջ 500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող։

Armenpress.am