ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստը կանցկացվի Երեւանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i153586-ՀԱՊԿ_քաղաքական_եւ_միջազգային_համագործակցության_հարցերի_հանձնաժողովի_նիստը_կանցկացվի_Երեւանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ՀԱՊԿ-ի ԽՎ-ի (խորհրդարանական վեհաժողովի) քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2021 08:27 Asia/Tehran
  • ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստը կանցկացվի Երեւանում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ՀԱՊԿ-ի ԽՎ-ի (խորհրդարանական վեհաժողովի) քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր:

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը որոշվել է անցկացնել 2022 թվականի գարնանը՝ Հայաստանում:

Armenpress.am