Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i153638-Իշխան_Սաղաթելյանն_ընդունել_է_ՀՀ_ում_ՌԴ_արտակարգ_եւ_լիազոր_դեսպանին
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2021 13:48 Asia/Tehran
  • Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակին առնչվող մի շարք հարցեր եւ ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարեւոր դերակատարությունը: Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ միմյանց ներկայացնելով նաեւ հարցերի լուծման իրենց դիրքորոշումները: Իշխան Սաղաթելյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարեւոր դերակատարության համար: Երկուստեք կարեւորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը:

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են միջխորհրդարանական եւ միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

armenpress.am