Հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժություններ անցկացրեց Սյունիքում
https://parstoday.ir/hy/news/armenia-i153884-Հայ_ռուսական_միացյալ_զորախումբը_զորավարժություններ_անցկացրեց_Սյունիքում
Սպայակազմը կարողացավ կատարել ամենակարևորը խնդիրը` միասնական ղեկավարումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2021 13:49 Asia/Tehran
  • Հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժություններ անցկացրեց Սյունիքում

Սպայակազմը կարողացավ կատարել ամենակարևորը խնդիրը` միասնական ղեկավարումը։

ՀՀ Սյունիքի մարզի զորավարժարաններից մեկում երեկ հայ-ռուսական միացյալ զորախումբը մարտավարական զորավարժություններ անցկացրեց։ Մոտոհրաձգային, տանկային, հրետանային և հետևակային ստորաբաժանումները բարձր մակարդակով կատարեցին պայմանական հակառակորդի ագրեսիան հետ մղելու վարժանքներ:

Զորավարժությունների ակտիվ փուլից հետո աչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին: Խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանն ընդգծեց զինվորականների բարձր վարպետությունն ու տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունավետությունը:

Նրա խոսքով ՝ զորավարժությունների հիմնական խնդիրներից մեկը համակարգված գործողությունների մշակումն էր, երկու պետությունների ԶՈւ ստորաբաժանումների ներդաշնակեցումը: Փարվանյանը նշեց, որ զորքերին հաջողվեց այդ խնդիրը պատշաճ մակարդակով կատարել։

armeniasputnik.am