2354 նոր դեպք, 38 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i153930-2354_նոր_դեպք_38_մահ_մեկ_օրում._կորոնավիրուսային_հիվանդության_ընթացքը_Հայաստանում
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 24, 2021 10:54 Asia/Tehran
  • 2354 նոր դեպք, 38 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2354-ով և դարձել 295368: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 27366 մարդ, կատարվել է 1992595 թեստավորում (+16915), առողջացել են վարակվածներից 260731-ը (+1026): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6013 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1258։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

armenpress.am