Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2193 նոր դեպք. մահացել է 52 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i154434-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_2193_նոր_դեպք._մահացել_է_52_քաղաքացի
Հայաստանում հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 306 739 դեպքի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 30, 2021 12:01 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2193 նոր դեպք. մահացել է 52 քաղաքացի

Հայաստանում հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 306 739 դեպքի:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է է 2 080 843 վերջին մեկ օրում` 18141 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 31 650 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 267 514  անձ` վերջին մեկ օրում 1578 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 52 քաղաքացի, մահացածների թիվը 6284 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 է:

news.am