Հայաստանն այն ուղղություններից է, ուր ռուսները գնալու են լոքդաունի ընթացքում
https://parstoday.ir/hy/news/armenia-i154528-Հայաստանն_այն_ուղղություններից_է_ուր_ռուսները_գնալու_են_լոքդաունի_ընթացքում
Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ընկած շաբաթը հայտարարվել է ոչ աշխատանքային։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2021 08:40 Asia/Tehran
  • Հայաստանն այն ուղղություններից է, ուր ռուսները գնալու են լոքդաունի ընթացքում

Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ընկած շաբաթը հայտարարվել է ոչ աշխատանքային։

 Սա, չնայած իշխանությունների՝ տանը մնալու խնդրանքին, առաջացրել է ավիատոմսերի պահանջարկի աճ ինչպես հենց երկրի տարածքում, այնպես էլ դեպի արտերկիր. ռուսները պատրաստվում են ճանապարհորդել՝ չնայած բժիշկների բողոքներին և սահմանափակումներին:

Forbes Life-ը պատմել է ամենատարծված ուղղությունների, այդ թվում՝ Հայաստանի մասին։

tutu.ru հարցումների համաձայն, արտերկիր ուղղությունների թվում առաջատար են Ուզբեկստանը, Հայաստանը, Թուրքիան, Ղրղզստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը, Կիպրոսը, Ղազախստանը և Եգիպտոսը։ Tutu.ru-ի փորձագետները դա կապում են մերձավոր արտերկրի անփոփոխ ժողովրդականության հետ. շատերը, օգտվելով երկարատև «արձակուրդից», որոշել են գնալ տուն կամ այցելել հարազատներին։

Ինչպես նշում է Forbes-ը, Երևանում արժե գնալ Մատենադարան հին ձեռագրերի ինստիտուտ, տեսնել Հանրապետության հրապարակն իր մոնումենտալ ճարտարապետությամբ և փորձել ավանդական խոհանոցը։ Ուշագրավ են նաև Հայաստանի հնագույն վանքերը, որոնցից ամենահայտնիներն են Գառնին և Գեղարդը։

Հիշեցնենք, որ Հայաստանում դիմակների ռեժիմը պահպանվում է, սակայն բաց են թանգարանները, թատրոնները և հասարակական սննդի օբյեկտները։