Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i156244-Նիկոլ_Փաշինյանը_հանդիպում_է_ունեցել_Ղրղզստանի_վարչապետի_հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2021 12:35 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Ղրղզստանի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.«Հարգելի Ակիլբեկ Ուսենբեկի,Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում: Ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ ՂրղզականՀանրապետության նախարարների կաբինետի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հույս ունեմ ևվստահ եմ, որ համատեղ աշխատանքով մեզ կհաջողվի շարունակել զարգացնել մեր երկրների միջևհարաբերությունները:Իհարկե, մենք մասնակցում ենք ընդհանուր կազմակերպությունների աշխատանքներին. դա Եվրասիականտնտեսական միությունն է, Անկախ պետությունների համագործակցությունն է, մեր երկրները Հավաքականանվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են:Եվ, անշուշտ, մեզ համար շատ կարևոր են, և մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները:Հուսով եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել նաև այդ հարաբերությունները և հատկապես ակտիվացնելառևտրատնտեսական կապերը: Եվս մեկ անգամ շնորհավորում և ողջունում եմ Ձեզ»:Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ղրղզստանի վարչապետն ասել է.«Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Հուսով եմ՝ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է:Իհարկե, վերջին երկու տարում, համավարակի պայմաններում մեր երկրների միջև առևտրատնտեսականհարաբերությունների մակարդակն այդքան էլ ուրախալի չէր, բայց վերջին 6-9 ամսվա տեմպերը վկայում են, որսկսում ենք վերստին աշխուժացնել դրանք: Սակայն ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած,չնչին է:Կցանկանայի Ձեզ հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցությանը և Ձեր կողմից նշվածկազմակերպություններում մեր փոխգործողությանը վերաբերող հարցեր՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»:Զրուցակիցները քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների օրակարգին և համագործակցությանզարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

civic.am