Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև բախումները վերսկսվել են
Նոյեմբեր 18, 2021 12:42 Asia/Tehran
Բաքուն Հայաստանի զինված ուժերին մեղադրել է Ադրբեջանի Հանրապետության ուժերի ուղղությամբ կրակելու մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է.«Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները նոյեմբերի 17-ի ժամը 17:54-ից մինչև 22:52-ը ինտենսիվ կրակի են ենթարկել Թովուզի շրջանի գյուղերի մոտ գտնվող ադրբեջանական դիրքերը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր»:
Ադրբեջանի զինված ուժերը պատասխան գործողությունների դիմելով կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ:
Վերջին օրերին երկու երկրների ուժերը մի քանի անգամ բախվել են սահմանամերձ շրջաններում։ Բաքուն և Երևանը մշտապես միմյանց մեղադրում են հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։
Պիտակ