Հայաստանի զեկույցը՝ սահմանային վերջին լարվածության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i156254-Հայաստանի_զեկույցը_սահմանային_վերջին_լարվածության_մասին
Հրապարակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության զեկույցը՝ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանին տեղի ունեցած վերջին մարտերի վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Fars News լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2021 13:15 Asia/Tehran
  • Հայաստանի զեկույցը՝  սահմանային վերջին լարվածության մասին

Հրապարակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության զեկույցը՝ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանին տեղի ունեցած վերջին մարտերի վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Fars News լրատվական գործակալությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  սահմանային վերջին բախումներում Ադրբեջանն ունի 70 զոհ և վիրավոր:

Ոչնչացվել են նաև Ադրբեջանի Հանրապետության բանակին պատկանող մի քանի զրահամեքենաներ ու զրահափոխադրիչներ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, որ  երկրի արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է, և կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է, հավելել է.«Վերջին մարտերի ընթացքում, հայկական բանակն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է»։

Ավելի վաղ, հղում անելով ԱԺ-ին, հայկական ԶԼՄ-ները հաղորդել էին 15 զոհի մասին: 

Երկու երկրները բազմիցս միմյանց մեղադրել են պայմանավորվածությունները խախտելու մեջ։