ՀՀ արևելյան սահմանագոտում 14:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել
Նոյեմբեր 18, 2021 14:30 Asia/Tehran
Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։
Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Անդրադառնալով վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերին՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։
«Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Armenpress.am
Պիտակ