ՀՀ արևելյան սահմանագոտում 14:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i156268-ՀՀ_արևելյան_սահմանագոտում_14_00_ի_դրությամբ_էական_միջադեպեր_չեն_գրանցվել
Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2021 14:30 Asia/Tehran
  • ՀՀ արևելյան սահմանագոտում 14:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել

Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։

Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Անդրադառնալով վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերին՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը  հայտնում է, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։

«Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Armenpress.am