Դեմարկացիա եւ դելիմիտացիա արդեն արված է Գորիսից մինչեւ Իրանի սահման. Հրանտ Բագրատյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i156282-Դեմարկացիա_եւ_դելիմիտացիա_արդեն_արված_է_Գորիսից_մինչեւ_Իրանի_սահման._Հրանտ_Բագրատյան
Նիկոլ Փաշինյանի ասածների 80 տոկոսը սուտ է. այն, որ ասում են՝ դեմարկացիա եւ դելիմիտացիա, դա արված է Գորիսից մինչեւ Իրանի սահման, չէ որ արձանագրությունը, որը 2020-ի դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, մենք արդեն ճանաչել ենք Գորիսից Կապան, ապա մինչեւ Շվանիձոր եղած սահմանը, որտեղ Ադրբեջանը սահմանի կեսը վերցրել է մեզնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2021 15:07 Asia/Tehran
  • Դեմարկացիա եւ դելիմիտացիա արդեն արված է Գորիսից մինչեւ Իրանի սահման. Հրանտ Բագրատյան

Նիկոլ Փաշինյանի ասածների 80 տոկոսը սուտ է. այն, որ ասում են՝ դեմարկացիա եւ դելիմիտացիա, դա արված է Գորիսից մինչեւ Իրանի սահման, չէ որ արձանագրությունը, որը 2020-ի դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, մենք արդեն ճանաչել ենք Գորիսից Կապան, ապա մինչեւ Շվանիձոր եղած սահմանը, որտեղ Ադրբեջանը սահմանի կեսը վերցրել է մեզնից:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախյկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Թույլ եմ տալիս ասելու, որ դա չի համապատասխանում իրականությանը եւ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները 100 տոկոսով եղել է ՀՀ տարածքը: Թույլ եմ տալիս ասելու, որ այդ ճանապարհը կառուցվել է Քոչինյանի եւ Կարեն Դեմիրճյանի օրոք, այդ ճանապարհը կառուցելու համար արվել են հողահատկացումներ: Այդ հողահատկացումներն արվել են Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի կողմից, որին համաձայնություն է տվել Ադրբեջանը: Ոչ թե նրա համար, որ դա Ադրբեջանի հող է, այլ նրա համար, որ ճանապարհից ձախ սկսվում է Ադրբեջանը»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ Փաշինյանը ստորագրել է, որ այդ ճանապարհի աջ կողմն էլ է Ադրբեջան, ձախն էլ:

news.am