Վրաստանը չի մասնակցի Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած 3+3 հարթակին
https://parstoday.ir/hy/news/armenia-i156348-Վրաստանը_չի_մասնակցի_Թուրքիայի_և_Ադրբեջանի_առաջարկած_3_3_հարթակին
Վրաստանը չի մասնակցի Հարավային Կովկասում 3+3 հարթակին , այս մասին խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ Նա նշել է, որ թուրք, ադրբեջանցի և հայ գործընկերների հետ հանդիպմանը հստակ արտահայտել է Վրաստանի դիրքորոշումն այս հարցում։ Հաղորդում է «Ինֆոտեկա 24»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 14:18 Asia/Tehran
  • Վրաստանը չի մասնակցի Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած 3+3 հարթակին

Վրաստանը չի մասնակցի Հարավային Կովկասում 3+3 հարթակին , այս մասին խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ Նա նշել է, որ թուրք, ադրբեջանցի և հայ գործընկերների հետ հանդիպմանը հստակ արտահայտել է Վրաստանի դիրքորոշումն այս հարցում։ Հաղորդում է «Ինֆոտեկա 24»-ը:

Նշենք , որ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել էր Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկով Հարավային Կովկասում «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հարթակի ստեղծման վերաբերյալ հարցին: Նա նշել է, որ ՌԴ-ն աջակցել է այս առաջարկին:

«Եվ իհարկե մենք ենթադրում ենք, որ ժամանակն է այս ձևաչափի գործարկման ծրագրերը տեղափոխել պրակտիկ հուն: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա Թբիլիսիից լսում ենք իրարամերժ հայտարարություններ՝ այս խորհրդատվական մեխանիզմում մասնակցության առնչությամբ: Բայց դա ինքնիշխան պետության դիրքորոշումն է:

Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին»,-ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

slim.am