ԼՂ խնդրի կարգավորման հարցում պայմանավորվել ենք առաջ շարժվել փոքր քայլերով. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i156418-ԼՂ_խնդրի_կարգավորման_հարցում_պայմանավորվել_ենք_առաջ_շարժվել_փոքր_քայլերով._Միրզոյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության օրակարգում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է ֆրանսիական «Լը Ֆիգարո» (Le Figaro) թերթին տված հարցազրույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 11:52 Asia/Tehran
  • ԼՂ խնդրի կարգավորման հարցում պայմանավորվել ենք առաջ շարժվել փոքր քայլերով. Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության օրակարգում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է ֆրանսիական «Լը Ֆիգարո» (Le Figaro) թերթին տված հարցազրույցում։

Միրզոյանը շեշտել է, որ Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո։ Նման օրինակ է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների կիրառմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծումը։

«Բայց այս փուլում մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել փոքր քայլերով՝ կապված ռազմագերիների ազատ արձակման, հումանիտար նպատակներով Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովման հետ, որը նպատակաուղղված կլինի հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի վերահսկմանը»,–նշել է նա։

Նշենք, որ արտգործնախարարը հարցազրույցը տվել է նոյեմբերի 11-ին փարիզյան այցի շրջանակում։ ԱԳՆ–ն հարցազրույցի տեքստը հրապարակել է այսօր։

armeniasputnik.am