ԱԳ նախարար․ «Միջանցքի» թեման բացարձակապես չի կարող քննարկվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i156436-ԱԳ_նախարար_Միջանցքի_թեման_բացարձակապես_չի_կարող_քննարկվել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքի» թեման չի կարող քննարկման առարկա լինել, հավելելով՝ պետությունները պետք է տարանցում թույլ տան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 14:44 Asia/Tehran
  • ԱԳ նախարար․ «Միջանցքի» թեման բացարձակապես չի կարող քննարկվել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքի» թեման չի կարող քննարկման առարկա լինել, հավելելով՝ պետությունները պետք է տարանցում թույլ տան։

Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները՝ Միրզոյանն ասել է․ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։

Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»։

panarmenian.net/