Իրանի մշակույթի օրեր Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i156518-Իրանի_մշակույթի_օրեր_Հայաստանում
Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Երևանում կայացել են հայ ուսանողների և դասախոսների նիստերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2021 14:28 Asia/Tehran
  • Իրանի մշակույթի օրեր Հայաստանում

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Երևանում կայացել են հայ ուսանողների և դասախոսների նիստերը:

Երևանից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության տեղեկացմամբ, Երևանում կայացած «Իրանի մշակույթի օրեր» նախաձեռնության շրջանակներում, Մատենադարանում, իրանցի մասնագետի մասնակցությամբ, կազմակերպվել են  պատմական ձեռագրերի վերականգնման դասընթացներ, Հայաստանի նկարիչների միության դահլիճում կայացել է «Իրանը հայ նկարիչների աչքերով» խորագրով նկարչական ցուցահանդեսը, իսկ Հայաստանի գորղների միությունում տեղի է ունեցել պարսկերենից հայերեն թարգմանված մի ՛շարք գրքերի շնորհանդես:

Ծրագրի շրջանակում Հայաստանում ԻԻՀ մշակույթի կցորդի նախաձեռնությամբ, անց է կացվել նաև  Իրանի մշակույթի և արվեստի պատմության թեմայով դասախոսություն:

Բացի այդ, Հայաստանում անցկացվել են անև երկու միջազգային թատերական փառատոն և վավերագրական ֆիլմերի միջազգային առցանց փառատոն՝ Իրանից ժամանած թատերախմբերի մասնակցությամբ և ներկայացված ֆիլմերով: