Երևան-Կապան թռիչքները չեղարկվել են, հայտը՝ նույնպես
https://parstoday.ir/hy/news/armenia-i156538-Երևան_Կապան_թռիչքները_չեղարկվել_են_հայտը_նույնպես
«Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը։ Այդ մասին հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2021 16:16 Asia/Tehran
  • Երևան-Կապան թռիչքները չեղարկվել են, հայտը՝ նույնպես

«Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը։ Այդ մասին հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Կոմիտեից ասել են, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ է ներկայացրել՝ Երևան-Կապան-Երևան երթուղով դեպի ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր չվերթ իրականացնելու վերաբերյալ:

Ընկերությունը պլանավորում էր թռիչքներ իրականացնել 2022-ի հունվարի 20-ից մինչև սեպտեմբեր 20-ը՝ L410 տիպի օդանավով:

«Հայտնում ենք, որ կոմիտեի կողմից վերոնշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16 -ի գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը», - նշել են կոմիտեում։

Ասվում է նաև, որ կոմիտեի նախագահի 2020-ի նոյեմբերի 18-ի հրամանով Կապանի «Սյունիք» օդանավակայանին տրվել է «աերոդրոմի սերտիֆիկատ», ինչը միջազգային չափանիշներին համապատասխան վկայում է օդանավակայանի՝ շահագործման պատրաստ լինելու մասին:

Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների մասին տեղեկությունը հայտնվեց նոյեմբերի 11-ին: Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները 44–օրյա պատերազմից և հայկական զորքերի դուրսբերումից հետո գտնվում են թռիչքուղուց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

panarmenian.net